Google Pay
Տեսակ | բջջային հավելված և վճարային համակարգ |
---|---|
Հեղինակ | |
Նախագծումը՝ | |
ՕՀ | Android 4.4 KitKat և հաջորդներ |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 11, 2015 |
Պլատֆորմ | Android |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | Պաշտոնական կայք |
Google Pay Վիքիպահեստում |
Google Pay[1] (Android Pay), Google ընկերության էլեկտրոնային վճարումների համակարգ, որը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերից (սմարթֆոններից, պլանշետներից և խելացի ժամացույցներից) վճարումներ կատարել։
Ծառայության նկարագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Android Pay-ը վաճառողին քարտի տվյալները փոխանցելու համար օգտագործում է NFC (Near Field Communication) տեխնոլոգիան։ Այն փոխարինում է ՓԻՆ-կոդով պրոցեսորը, կամ վարկային ու դեբետ քարտերի մագնիսային շերտը՝ օգտատիրոջը թույլ տալով այդ տվյալները բեռնել դեպի սարք։ Օգտատերը կարող է վճարային քարտի տվյալները սարքի մեջ ներմուծել՝ քարտը լուսանկարելով կամ ձեռքով տվյալները ներմուծելով։ Վճարման անցկացման համար պետք է վճարման սարքը մոտեցնել վճարման տերմինալին և պահել մինչև գործարքի վերջը։ Նմանատիպ վճարումը որոշ չափով նման է ամենուրեք օգտագործվող որ կոնտակտ վճարմանը, բայց ի տարբերություն նրան՝ պահանջում է երկգործոն վավերացում՝ անվտանգության մակարդակի բարձրացման համար։ Ծառայությունը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով սարքին NFC-ի, Host-based card emulation-ի (HCE) և Android-ի անվտանգության համակարգի միջոցով անլար կապ հաստատել վճարման տերմինալի հետ։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Android Pay-ը օգտագործում է կենսաչափական վավերացման համակարգի հնարավորությունները, ինչպիսիք են օրինակ՝ մատնահետքի սքաները և աչքի ծիածանաթաղանթի սքաները երբ դա հնարավոր է։ Առանց կենսաչափական վավերացմամբ օժտված սարքերում համակարգը ակտիվանում է գաղտնաբառի ներմուծմամբ։ Երբ օգտատերը կատարում է վճարումը, Android Pay-ը վարկային ու դեբետ քարտերի մասին ինֆորմացիան վճարման հետ ուղարկելու փոխարեն ուղարկում է վիրտուալ հաշվի գեներացված համարը, որի մեջ ներառված է օգտատիրոջ հաշվի մասին բազային ինֆորմացիան։ Նմանատիպ մոտեցումը թույլ է տալիս օգտատիրոջ վճարման մասին տվյալները անվտանգության մեջ պահել[2]։ Նաև ծառայությունը ունի խելացի վավերացման ֆունկցիա․ համակարգը որոշում է, արդյոք սարքավորումը անվտանգ վիճակում է (օրինակ, երբ այն արգելափակվել է մոտակա 5 րոպեյում) և որոշում է, անհրաժեշտ է արդյոք օգտատերերին էկրանի արգելափակաման համար տվյալներ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Android Pay-ը ներկայացվել է Google I/O 2015 մշակողների շնորհանդեսի ժամանակ։ Ծառայությունը ստեղծվել է նրա ժառանգորդ Google Wallet-ի հիման վրա, որը թողարկվել է 2011 թվականին[4]։ Ծառայությունը նաև օգտագործում է Softcard ընկերության տեխնոլոգիան, որի ինտելեկտուալ սեփականությունը 2015 թվականի փետրվարին գնվել է Google ընկերության կողմից[2][5]։ Մեկնարկումից հետո ծառայությունը համատեղելի էր Android սարքերի 70 տոկոսի հետ և աջակցվում էր ավելի քան 700 հազար վաճառողների կողմից[2]։ Պետք է նշել, որ Google Wallet մինչ դեռ օգտագործվում է Play Store խանութում օնլայն վճարումներ կատարելու համար, օրինակ Gmail-ում[2]։
2016 թվականին Google ընկերությունը Սիլիկոնային հովիտում մեծ դատ է նախաձեռնել Hands Free անունով նմանատիպ հավելվածի վերաբերմամբ։ Տվյալ ծառայության օգտատերերը սմարթֆոնի կամ քարտի տրամադրման կարիք չունեն։ Դրա փոխարեն օգտատերը պետք է տեղեկացնի, որ նա «ուզում է վճարումը անցկացնել Google-ի օգնությամբ» և իր ինիցիալները տա գանձապահին, ով պետք է նախապես համակարգում բեռնած լուսանկարի միջոցով ստուգի նրա անձը։ Բաժանորդի հեռախոսը վճարումը կգրանցի միայն այն ժամանակ, երբ այն կգտնվի այն խանութի մոտ, որում տեղի է ունենում գնումը[6][7]։
Մատչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի վրա ծառայությունը հասանելի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Սինգապուրում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում և Նոր Զելանդիայում[8]։
Ամսաթիվ | Պետություն, որտեղ ծառայությունը մատչելի է / մատչելի կլինի |
---|---|
2015 թվականի
սեպտեմբերի 11 |
ԱՄՆ |
2016 թվականի
մայիսի 18 |
Մեծ Բրիտանիա[9] |
2016 թվականի
հունիսի 27 |
Սինգապուր[10] |
2016 թվականի
հուլիսի 13 |
Ավստրալիա[11] |
2016 թվականի
հոկտեմբերի 20 |
Հոնկոնգ[12][13] |
2016 թվականի
նոյեմբերի 17 |
Լեհաստան[14] |
2016 թվականի
դեկտեմբերի 1 |
Նոր Զելանդիա[15] |
2016 թվականի
դեկտեմբերի 7 |
Իռլանդիա[16] |
2016 թվականի
դեկտեմբերի 13 |
Ճապոնիա[17] |
2017 թվականի
մարտի 17 |
Բելգիա[18] |
2017 թվականի
մայիսի 23 |
Ռուսաստան[19][20] |
2017 թվականի
մայիսի 31 |
Կանադա[21] |
2017 թվականի
հունիսի 1 |
Թայվան[22] |
2017 թվականի
հուլիսի 26 |
Իսպանիա[23] |
2017 թվականի
նոյեմբերի 1 |
Ուկրաինա[24] |
2017 (սպասվում է) | Հարավային Կորեա[25] Բրազիլիա[23] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nieva, Richard; Bennett, Brian (2018 թ․ հունվարի 8). «Google merges payment platforms under Google Pay brand». CNET. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Google introduces Android Pay, a replacement for its wallet app on mobile». The Verge. 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Google Developers (2015 թ․ մայիսի 29). «Fingerprint and payments APIs (100 Days of Google Dev)». Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Google (2011 թ․ մայիսի 27). «Google Wallet Product Launch». Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Softcard is shutting down on March 31st, and Google Wallet will replace it». The Verge. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Matthew Lynley. «Google experiments with a way to pay without taking out your phone | TechCrunch». Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Testing, testing — One, two, Hands Free». Google. 2016 թ․ մարտի 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Participating banks and supported cards for Android Pay - Android Pay Help» (անգլերեն). support.google.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Android Pay launches in the UK». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Tap. Pay. Islandwide: Android Pay arrives in Singapore». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Android Pay launches in Australia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Android Pay launches in Hong Kong». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Shaun Lee (2016 թ․ հոկտեմբերի 20). «Google Launches Android Pay In Hong Kong» (անգլերեն). androidheadlines.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Android Pay launches in Poland». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Android Pay launches in New Zealand». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Now you can use your phone to buy things in shops». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Google's Android Pay mobile wallet arrives in Japan». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Belgium, Meet Android Pay». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Russia, Meet Android Pay». Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Richard Gao (2017 թ․ մայիսի 23). «Android Pay is official for Russia, with 15 banks supported at launch». androidpolice.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Android Pay set to launch in Canada on May 31st». MobileSyrup. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Android Pay says "Nǐ Hǎo" to Taiwan». Google (անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 23,0 23,1 Bader, Daniel (2017 թ․ մայիսի 18). «Android Pay coming to Canada, Spain, Brazil and others, debuts peer-to-peer payments». Android Central.
- ↑ «Украинцы с Android смогут рассчитаться в магазине телефоном» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Android Pay to make Korean debut in May» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Pay» հոդվածին։ |